Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կառավարությունը փոխում է իր որոշումները

Կառավարությունը փոխում է իր որոշումները
28.12.2013 | 14:06

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ընդունած որոշումներից մեկում և հիմնական կենսաթոշակի չափը սահմանել 14 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին 10 տարվա համար` 700 դրամ, 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 450 դրամ: Արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2013 թ. 31 հազարի փոխարեն 2014 թ. կկազմի 36 հազար դրամ: Կաճեն նաև շարքային կազմի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամներին վճարվող հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի չափերը (միջին չափը 16 հազար 400-ի փոխարեն կկազմի շուրջ 17 հազար 500 դրամ):

Զինվորական կենսաթոշակի չափերի հերթական բարձրացումը նախատեսվում է 2014թ. հուլիսի 1-ից:
Հաջորդ որոշմամբ կառավարությունը ծերության սոցիալական նպաստի չափը սահմանել է 14 հազար դրամ, հաշմանդամության սոցիալական նպաստի չափը` 14 հազարից (երրորդ խումբ) մինչև 19 հազար 600 դրամ (առաջին խումբ): Թաղման նպաստի չափը սահմանվել է 200 հազար դրամ:
Արդյունքում 2014թ. հունվարի 1-ից կվճարվեն վերը նշված սոցիալական նպաստները, որոնց չափերը կլինեն այնքան, որքան կլիներ անձանց վճարվող սոցիալական կենսաթոշակի կամ թաղման նպաստի չափը:
Կառավարությունը հավանություն է տվել սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրին, որի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել բնակարանային ֆոնդի ինստիտուտի ներդրման հիմք և սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված անձանց խառը բնակեցման միջոցով ապահովել նրանց ինտեգրումը հասարակություն, ֆոնդի արդյունավետ կառավարումը:
Կառավարության որոշմամբ ընտանեկան նպաստի համակարգ ընդգրկելու միավորների շեմը իջեցնելու միջոցով ընդլայնվել է այն կարիքավոր անձանց շրջանակը, ովքեր կօգտվեն անվճար բուժօգնության իրավունքից. նրանց թիվը կհասնի 270 հազար մարդու:

Դիտվել է՝ 1720

Մեկնաբանություններ